Հոդված 14
Հոդված 14
Ստորագրումը, լեզուները, ծանուցումները
1) ա) Սույն Համաձայնագիրը պետք է ստորագրվի մեկ օրինակով, անգլերենով կամ ֆրանսերենով. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարապես վավերական են և պետք է ի պահ հանձնվեն Շվեյցարիայի Կառավարությանը։
բ) Սույն Համաձայնագիրը պետք է ստորագրման համար բաց լինի Բեռնում` մինչև 1969 թ. հունիսի 30-ը։
2) Պաշտոնական տեքստերը պետք է հաստատվեն Գլխավոր տնօրենի կողմից` շահագրգիռ կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո, այնպիսի այլ լեզուներով, որոնք կարող է սահմանել Վեհաժողովը։
3) Գլխավոր տնօրենը սույն Համաձայնագրի ստորագրված տեքստի` Շվեյցարիայի Կառավարության կողմից հաստատված երկու պատճենները պետք է փոխանցի այն ստորագրած երկրների Կառավարություններին և, ըստ հարցման, ցանկացած այլ երկրի Կառավարության։
4) Գլխավոր տնօրենը պետք է սույն Համաձայնագիրը գրանցի Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում։
5) Գլխավոր տնօրենը պետք է Հատուկ միության բոլոր երկրների կառավարություններին ծանուցի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետի, ստորագրումների, վավերագրերի կամ միանալու փաստաթղթերն ի պահ հանձնելու, սույն Համաձայնագրի փոփոխություններն ընդունելու և այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետի և չեղյալ հայտարարելու ծանուցումների մասին։