Հոդված 8
Հոդված 8
5-8-րդ հոդվածների փոփոխությունները
1) 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածներում և սույն հոդվածում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները կարող են նախաձեռնվել Հատուկ միության ցանկացած երկրի կամ Գլխավոր տնօրենի կողմից։ Այդ առաջարկությունները Գլխավոր տնօրենը պետք է հաղորդի Հատուկ միության երկրներին դրանք Վեհաժողովում քննարկման դնելուց առնվազն վեց ամիս առաջ։
2) 1-ին կետում նշված հոդվածների փոփոխությունները պետք է ընդունվեն Վեհաժողովի կողմից։ Ընդունման համար պահանջվում է տրված ձայների երեք քառորդը, սակայն 5-րդ հոդվածի և սույն կետի ցանկացած փոփոխություն պահանջում է տրված ձայների չորս հինգերորդը։
3) 1-ին կետում նշված հոդվածների ցանկացած փոփոխություն պետք է ուժի մեջ մտնի մեկ ամիս անց այն բանից հետո, երբ, այդ փոփոխությունն ընդունելու մասին յուրաքանչյուր երկրի սահմանադրական ընթացակարգին համապատասխան, գրավոր ծանուցումները Գլխավոր տնօրենի կողմից ստացվել են փոփոխությունն ընդունելու պահին՝ Հատուկ միության անդամ հանդիսացող երկրների երեք քառորդի կողմից։ Վերը նշված հոդվածների` այդ ձևով ընդունված ցանկացած փոփոխություն պետք է պարտադիր լինի այդ փոփոխությունների ընդունման պահին Հատուկ միության անդամ բոլոր երկրների համար կամ այն երկրների համար, որոնք անդամ են դառնում դրանից հետո` պայմանով, որ Հատուկ միության երկրների ֆինանսական պարտավորություններն ավելացնող ցանկացած փոփոխություն պետք է պարտադիր լինի միայն այն երկրների համար, որոնք ծանուցում են այդ փոփոխությունների ընդունման մասին։