Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Ֆինանսները

1) ա) Հատուկ միությունը պետք է ունենա բյուջե։

բ) Հատուկ միության բյուջեն պետք է ներառի Հատուկ միության բուն եկամուտները և ծախսերը, նրա նվիրատվությունները Միությունների ընդհանուր ծախսերի բյուջե և, երբ կիրառելի է, Կազմակերպության Խորհրդաժողովի բյուջեին մատչելի գումարը։

գ) Այն ծախսերը, որոնք վերաբերում են ոչ միայն բացառապես Հատուկ միությանը, այլև Կազմակերպության կողմից ղեկավարվող մեկ կամ ավելի այլ միությունների, պետք է համարվեն Միությունների համար ընդհանուր ծախսեր։ Հատուկ միության մասնաբաժինն այդպիսի ընդհանուր ծախսերում պետք է համաչափ լինի այն շահագրգռվածությանը, որը Հատուկ միությունը կարող է ունենալ այդ ծախսերում։

2) Հատուկ միության բյուջեն պետք է հաստատվի` պատշաճ ձևով հաշվի առնելով Կազմակերպության կողմից ղեկավարվող այլ Միությունների բյուջեների հետ համակարգման պահանջները։

3) Հատուկ միության բյուջեն պետք է ֆինանսավորվի հետևյալ աղբյուրներից.

(i) Հատուկ միության երկրների անդամավճարներից,

(ii) Հատուկ միությանը վերաբերող` Միջազգային բյուրոյի կողմից մատուցված ծառայությունների համար գանձված տուրքերից և վճարներից,

(iii) Միջազգային բյուրոյի՝ Հատուկ միությանը վերաբերող հրապարակումների վաճառքից կամ ռոյալթիներից,

(iv) նվիրատվություններից, կուտակված միջոցներից և լրահատկացումներից,

(v) վարձավճարներից, տոկոսներից և այլ տարբեր եկամուտներից։

4) ա) 3.i կետում նշված իր անդամավճարի չափը որոշելու նպատակով Հատուկ միության անդամ յուրաքանչյուր երկիր պետք է պատկանի այն նույն դասին, որին նա պատկանում է Արդյունաբերական սեփականության պահպանության Փարիզյան միությունում, և իր տարեկան անդամավճարը պետք է մուծի այն միավորների քանակի հիման վրա, որն ամրագրված է տվյալ Միությունում տվյալ դասի համար։

բ) Հատուկ միության յուրաքանչյուր երկրի տարեկան անդամավճարը հավասար է այն գումարին, որը հարաբերվում է բոլոր երկրների կողմից Հատուկ միության բյուջե մուծված անդամավճարների ամբողջ գումարին այնպես, ինչպես նրա միավորների քանակն է հարաբերվում վճարներ մուծող բոլոր երկրների միավորների ընդհանուր քանակին։

գ) Անդամավճարները ենթակա են մուծման յուրաքանչյուր տարվա հունվարի մեկին։

դ) Անդամավճարի պարտք ունեցող երկիրը կարող է զրկվել Հատուկ միության ցանկացած մարմնում քվեարկելու իր իրավունքից, եթե նրա պարտքի չափը հավասար է նախորդ երկու լրիվ տարիների համար մուծման ենթակա անդամավճարի չափին կամ գերազանցում է այն։ Այնուամենայնիվ, Հատուկ միության ցանկացած մարմին կարող է այդ երկրին թույլատրել օգտվել այդպիսի մարմնում քվեարկելու իր իրավունքից, եթե և քանի դեռ նա ընդունում է, որ վճարման ուշացումը պայմանավորված է բացառիկ և անխուսափելի հանգամանքներով։

ե) Եթե բյուջեն ընդունված չէ մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը, այն պետք է լինի նախորդ տարվա բյուջեի նույն մակարդակի վրա, ինչպես նախատեսված է ֆինանսական կանոնակարգերով։

5) Հատուկ միության անունից Միջազգային բյուրոյի կողմից մատուցված ծառայությունների համար գանձվող տուրքերի և վճարների չափը պետք է սահմանվի Գլխավոր տնօրենի կողմից, որն այդ մասին զեկուցում է Վեհաժողովին։

6) ա) Հատուկ միությունն ունի շրջանառու միջոցների ֆոնդ, որը պետք է կազմվի Հատուկ միության յուրաքանչյուր երկրի կողմից վճարված միանվագ անդամավճարից։ Եթե այդ ֆոնդը դառնա ոչ բավարար, Վեհաժողովը պետք է որոշում կայացնի այն մեծացնելու մասին։

բ) Յուրաքանչյուր երկրի նախնական անդամավճարի չափը նշված է ֆոնդում, կամ նրա մասնակցությունը դրա ավելացմանը համամասնական է տվյալ երկրի վճարին, այն տարվա համար, երբ ստեղծվել է ֆոնդը, կամ դրա ավելացման մասին որոշում է ընդունվել։

գ) Վճարի չափը և վճարման ժամկետները պետք է հաստատվեն Վեհաժողովի կողմից՝ Գլխավոր տնօրենի առաջարկությամբ և Կազմակերպության համակարգող կոմիտեի կարծիքը լսելուց հետո։

7) ա) Կենտրոնական գրասենյակի մասին համաձայնագրում, որը կնքված է այն երկրի հետ, որի տարածքում գտնվում է Կազմակերպության Կենտրոնական գրասենյակը, նախատեսվում է, որ այն դեպքում, երբ շրջանառու միջոցների ֆոնդը դառնում է ոչ բավարար, տվյալ երկիրը տրամադրում է կանխավճարներ։ Այդ կանխավճարների գումարը և տրամադրման պայմանները պետք է յուրաքանչյուր դեպքում հանդիսանան տվյալ երկրի և Կազմակերպության միջև առանձին համաձայնագրի առարկա։

բ) «ա» ենթակետում նշված երկիրը և Կազմակերպությունը պետք է իրավունք ունենան գրավոր ծանուցմամբ չեղյալ հայտարարելու կանխավճար տրամադրելու մասին պարտավորությունը։ Չեղյալ հայտարարումը պետք է ուժի մեջ մտնի ծանուցման տարվա ավարտից երեք տարի անց։

8) Ֆինանսների աուդիտը պետք է իրականացվի Հատուկ միության մեկ կամ մի քանի երկրների կողմից կամ արտաքին աուդիտորի կողմից, ինչպես սահմանված է ֆինանսական կանոնակարգերում։ Նրանք, իրենց համաձայնությամբ, պետք է նշանակվեն Վեհաժողովի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։