Հոդված 12
Հոդված 12
Չեղյալ հայտարարումը
1) Ցանկացած երկիր կարող է չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը Գլխավոր տնօրենին ուղարկված ծանուցմամբ։ Այդպիսի չեղյալ հայտարարումը պետք է ազդի միայն նման հայտարարություն անող երկրի վրա։ Համաձայնագիրը լիովին ուժի մեջ է մնում և գործում է Հատուկ միության մյուս երկրների նկատմամբ։
2) Չեղյալ հայտարարումը պետք է ուժի մեջ մտնի ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալուց մեկ տարի հետո։
3) Սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարելու իրավունքը չպետք է կիրառվի որևէ երկրի կողմից, մինչև նրա՝ Հատուկ միության անդամ դառնալու հինգ տարին լրանալը։