Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Դասակարգման և դրա փոփոխությունների ու լրացումների մասին ծանուցումը և հրապարակումը

1) Փորձագետների կոմիտեի կողմից ընդունված ապրանքների այբբենական ցանկը և բացատրական ծանոթագրությունները, ինչպես նաև Կոմիտեի որոշմամբ Միջազգային դասակարգման ցանկացած փոփոխության կամ լրացման մասին Միջազգային բյուրոյի կողմից պետք է ծանուցվի Հատուկ միության երկրների գերատեսչություններին։ Փորձագետների կոմիտեի որոշումները պետք է ուժի մեջ մտնեն հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո։ Այնուամենայնիվ, եթե այդպիսի որոշումները հանգեցնում են նոր դասի ստեղծման կամ ապրանքների` մի դասից մյուսը տեղափոխվելուն, դրանք պետք է ուժի մեջ մտնեն վերոհիշյալ հաղորդագրությունից հետո` վեցամսյա ժամկետում։

2) Միջազգային բյուրոն, որպես միջազգային դասակարգման ավանդապահ, պետք է դրա մեջ ներգրավի ուժի մեջ մտած փոփոխություններն ու լրացումները։ Փոփոխությունների և լրացումների մասին հայտարարությունները պետք է հրապարակվեն Վեհաժողովի կողմից նշված պարբերականներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։