Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Միջազգային դասակարգման օգտագործումը և դրա իրավական նշանակությունը

1) Սույն Համաձայնագրով սահմանված պահանջներից ելնելով` միջազգային դասակարգումը կրում է բացառապես վարչական բնույթ։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկիր կարող է դրան վերագրել այն իրավական բնույթը, որն ինքը հարմար է համարում։ Մասնավորապես, միջազգային դասակարգումը չպետք է պարտավորեցնի Հատուկ միության երկրներին այդ երկրներում պահպանություն ստացած արդյունաբերական նմուշներին տրված պահպանության բնույթի և շրջանակների առումով։

2) Հատուկ միության յուրաքանչյուր պետություն իրավունք է վերապահում միջազգային դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ։

3) Հատուկ միության երկրների գերատեսչությունները նմուշն ի պահ հանձնելու կամ գրանցելու պաշտոնական փաստաթղթերում և, եթե դրանք պաշտոնապես հրապարակված են, այդ հրապարակումներում պետք է նշեն միջազգային դասակարգման այն դասերի և ենթադասերի համարները, որոնց պատկանում են իրենց մեջ նմուշներն ընդգրկող ապրանքները։

4) Ապրանքների այբբենական ցանկում ներգրավելու համար անվանումներն ընտրելիս Փորձագետների կոմիտեն պետք է ցուցաբերի բավականաչափ ուշադրություն՝ բացառիկ իրավունքներ պարունակող անվանումների օգտագործումից խուսափելու համար։ Այնուամենայնիվ, որևէ անվանման այբբենական ցանկի մեջ ընդգրկված լինելը չի կարող մեկնաբանվել որպես դրա բացառիկ իրավունքների օբյեկտ լինելու կամ չլինելու վերաբերյալ Փորձագետների կոմիտեի կարծիք։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։