Հոդված 3
Հոդված 3
Փորձագետների կոմիտե
1) Փորձագետների կոմիտեին պետք է հանձնարարվեն 1-ին հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված խնդիրները։ Հատուկ միության յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացված լինի Փորձագետների կոմիտեում, որը կազմակերպվում է ներկայացված պետությունների պարզ մեծամասնության կողմից ընդունված ընթացակարգի կանոնների համաձայն։
2) Փորձագետների կոմիտեն այբբենական ցանկը և բացատրական ծանոթագրությունները պետք է ընդունի Հատուկ միության երկրների ձայների պարզ մեծամասնությամբ։
3) Միջազգային դասակարգման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները կարող են ներկայացվել Հատուկ միության ցանկացած պետության գերատեսչության կամ Միջազգային բյուրոյի կողմից։ Գերատեսչության կողմից ներկայացվող ցանկացած փոփոխություն այդ գերատեսչության կողմից պետք է հաղորդվի Միջազգային բյուրոյին։ Գերատեսչություններից և Միջազգային բյուրոյից ստացված առաջարկությունները վերջինիս կողմից պետք է փոխանցվեն Փորձագետների կոմիտեին ոչ ուշ, քան երկու ամիս մինչև Փորձագետների կոմիտեի նստաշրջանի մեկնարկը, որտեղ վերոհիշյալ առաջարկությունները պետք է քննարկվեն։
4) Միջազգային դասակարգման մեջ փոփոխությունների կամ լրացումների ընդունման վերաբերյալ Փորձագետների կոմիտեի որոշումները պետք է կայացվեն Հատուկ միության երկրների պարզ մեծամասնությամբ։ Այնուամենայնիվ, եթե այդ որոշումը հանգեցնում է նոր դասի ստեղծման կամ ապրանքների՝ մի դասից մյուսը տեղափոխվելուն, պահանջվում է միաձայն ընդունված որոշում։
5) Յուրաքանչյուր փորձագետ պետք է ունենա փոստով քվեարկելու իրավունք։
6) Եթե որևէ երկիր Փորձագետների կոմիտեի տվյալ նիստում ներկայացուցիչ չի նշանակում, կամ եթե նշանակված փորձագետը նիստի կամ Փորձագետների կոմիտեի ընթացակարգերի կանոններին համապատասխան նշանակված ժամանակաշրջանում չի քվեարկում, ապա պետք է համարվի, որ տվյալ երկիրն ընդունել է Կոմիտեի որոշումը։