Հոդված 6
Հոդված 6
Միջազգային բյուրոն
1) ա) Հատուկ միությանը վերաբերող վարչական խնդիրները պետք է իրականացնի Միջազգային բյուրոն։
բ) Մասնավորապես, Միջազգային բյուրոն պետք է նախապատրաստի նիստերը և ապահովի Վեհաժողովի, Փորձագետների կոմիտեի և այնպիսի այլ փորձագետների կոմիտեների և աշխատանքային խմբերի քարտուղարությունը, որոնք կարող են ստեղծված լինել Վեհաժողովի կամ Փորձագետների կոմիտեի կողմից։
գ) Գլխավոր տնօրենը պետք է գործի որպես Հատուկ միության Գլխավոր գործադիր և ներկայացնի Հատուկ միությունը։
2) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված աշխատակազմի ցանկացած անդամ առանց ձայնի իրավունքի պետք է մասնակցեն Վեհաժողովի, Փորձագետների կոմիտեի և այնպիսի այլ փորձագետների կոմիտեների կամ աշխատանքային խմբերի բոլոր նիստերին, որոնք կարող են ստեղծվել Վեհաժողովի կամ Փորձագետների կոմիտեի կողմից։ Գլխավոր տնօրենը կամ նրա կողմից նշանակված աշխատակազմի ցանկացած անդամ պետք է ի պաշտոնե (ex officio) հանդիսանա այդ մարմինների քարտուղար։
3) ա) Միջազգային բյուրոն, Վեհաժողովի ցուցումների համաձայն, պետք է նախապատրաստի Համաձայնագրի դրույթների վերանայման խորհրդաժողովները` բացառությամբ 5-8-րդ հոդվածների դրույթների։
բ) Միջազգային բյուրոն կարող է վերանայման խորհրդաժողովների նախապատրաստվելու հարցերով խորհրդակցել միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ։
գ) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձինք առանց ձայնի իրավունքի պետք է մասնակցեն այդ խորհրդաժողովների քննարկումներին։
4) Միջազգային բյուրոն պետք է կատարի իր վրա դրված ցանկացած այլ խնդիր։