Հոդված 9
Հոդված 9
Վավերացում և միացում
Ուժի մեջ մտնելը
1) Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիայի անդամ ցանկացած երկիր, որը ստորագրել է Համաձայնագիրը, կարող է վավերացնել այն և, եթե չի ստորագրել այն, կարող է միանալ դրան։
2) Վավերագրերը և միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին։
3) ա) Վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնած առաջին հինգ երկրների համար սույն Համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի վերջին այդպիսի փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո։
բ) Ցանկացած այլ երկրի համար սույն Համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի Գլխավոր տնօրենի կողմից նրա վավերագրի կամ կամ միանալու մասին ծանուցումը ստանալուց երեք ամիս հետո, եթե ավելի ուշ ժամկետ նշված չէ վավերագրում կամ միանալու մասին փաստաթղթում։ Վերջին դեպքում սույն Համաձայնագիրը տվյալ երկրի համար պետք է ուժի մեջ մտնի նշված ժամկետում։
4) Վավերացումը կամ միանալը ինքնըստինքյան պետք է ենթադրի սույն Համաձայնագրի բոլոր դրույթների ընդունում և դրա ընձեռած բոլոր առավելությունների ընդունում։