Հոդված 10
Հոդված 10
Փաստաթղթեր հանձնելը
1. Հայցվող Կողմը, իրավական օգնության համար հարցմանը համապատասխան, պետք է անհապաղ փոխանցի կամ կազմակերպի ընթացակարգային փաստաթղթերի փոխանցումը։
2. Հարցման կատարումը հաստատվում է հանձնման փաստաթղթով՝ նշելով ամսաթիվը, ամիսը, տարին, հասցեատիրոջ ստորագրությունը կամ հայցվող Կողմի իրավասու մարմնի հայտարարությունը, որում հանձնման փաստը, ամիսը, ամսաթիվը, տարին և եղանակը հաստատվում են։ Հայցող Կողմը անհապաղ տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման մասին։