Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հարցման ձևն ու բովանդակությունը

1. Իրավական օգնության հարցումը պետք է կազմվի գրավոր, անհետաձգելի դեպքերում, կամ երբ այլ կերպ թույլատրում է հայցվող Կողմը, հարցումը կարող է արվել հեռատիպային, ֆաքսիմիլային, էլեկտրոնային եղանակով կամ հաղորդակցման այլ ձևերով, սակայն դրանից անմիջապես հետո այն պետք է գրավոր հաստատվի։ Բոլոր դեպքերում հայցվող Կողմը պետք է անհապաղ կատարի իրավական օգնության համար հարցումը, և հայցող Կողմը չպետք է տեղեկացվի կատարման արդյունքների մասին նախքան հարցումների բնօրինակները ներկայացնելը։

2. Հարցումը պետք է ներառի հետևյալը՝

ա) իրավական օնության համար հարցում ներկայացնող իրավասու մարմնի անվանումը.

բ) իրավական օգնության հարցման նպատակը և հարցման նկարագրությունը.

գ) այն հանցանքի նկարագրությունը, որի առնչությամբ վարվում է հետաքննություն, քննություն կամ դատական վարույթ, դրա իրավական որակումը, համապատասխան օրենքի տեքստը, ըստ որի տվյալ հանցանքը քրեորեն պատժելի է, և, անհրաժեշտության դեպքում, նաև տվյալ հանցանքի արդյունքում պատճառված վնասի չափը.

դ) որոշակի որևէ ընթացակարգի նկարագրությունը, որը հայցող Կողմը ցանկանում է, որ հարցումն իրականացնելու ընթացքում հայցվող Կողմը պահպանի.

ե) այն անձանց վերաբերյալ անհատական տեղեկությունը, որոնց նկատմամբ վարվում է հետաքննություն կամ դատական վարույթ.

զ) որևէ վերջնաժամկետ, որի ընթացքում հայցող Կողմը ցանկանում է, որ հարցումը կատարվի.

է) այն անձանց անունները, ազգանունները, ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը, հասցեն, ինչպես նաև, եթե հնարավոր է, հեռախոսահամարները, որոնք պետք է ծանուցվեն, և նրանց կապը կատարվող հետաքննության, քննության կամ դատական վարույթի հետ, ինչպես նաև որևէ այլ օգտակար տեղեկատվություն.

ը) այն տեղանքի նշումը և այն վայրի նկարագիրը, որտեղ պահանջվում է զննության և խուզարկության կատարում, և բռնագրավման ենթակա առարկաները.

թ) այն հարցերը, որոնք պետք է տրվեն հայցվող Կողմում վկայություն ստանալու համար.

ժ) այն դեպքում, երբ դիմում են հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայության համար՝ նրանց անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաև նրանց ներկայության հիմքերը.

ժա) հարցման առարկա հանդիսացող փաստերի, հարցման բովանդակության և/կամ նկարագրության գաղտնիության պահպանման համար, հարցման առնչությամբ ձեռնարկված որևէ գործողության անհրաժեշտությունը, եթե այդպիսին կա.

ժբ) որևէ այլ տեղեկատվություն, որը հարցումը կատարելիս կարող է օգտակար լինել հայցվող Կողմի համար։

3. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցման մեջ պարունակվող տեղեկատվությունը բավարար չէ հարցումը կատարելու համար, ապա այդ Կողմը կարող է հայցել լրացուցիչ տեղեկատվություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։