Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Գաղտնիությունը և տեղեկատվության օգտագործման սահմանափակումները

1. Հայցող Կողմի հարցումով հայցվող Կողմը պետք է գաղտնի պահի իրավական օգնության համար հարցումը, դրա բովանդակությունը, լրացուցիչ փաստաթղթերը և հարցման համաձայն կատարված որևէ գործողություն, ինչպես նաև նման օգնություն տրամադրելու փաստը։

Եթե հարցումը չի կարող կատարվել առանց գաղտնիությունը խախտելու, ապա հայցվող Կողմը պետք է այդ մասին տեղեկացնի հայցող Կողմին, որն այնուհետև պետք է որոշի, թե արդյոք հարցումը, այնուամենայնիվ, պետք է կատարվի։

2. Հայցող Կողմը սույն Պայմանագրին համապատասխան ստացված տեղեկատվությունը կամ վկայությունները առանց հայցվող Կողմի թույլտվության չպետք է օգտագործի այլ նպատակներով, քան նրանք են, որոնք նշված են իրավական օգնության համար հարցման մեջ։

3. Առանձին դեպքերում, երբ հայցող Կողմի համար անհրաժեշտ է բացահայտել և մասնակիորեն կամ ամբողջովին օգտագործել տեղեկատվությունը կամ վկայությունը այլ նպատակներով, քան նրանք են, որոնք նշված են հարցման մեջ, նա խնդրում է համաձայնություն հայցվող Կողմից, որը կարող է մասնակիորեն կամ ամբողջովին մերժել նման համաձայնությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։