Հոդված 2
Հոդված 2
Իրավական օգնության շրջանակը
Իրավական օգնությունը պետք է ներառի՝
1) ընթացակարգային փաստաթղթերի հանձնումը,
2) ապացույցներ ստանալը,
3) անձանց և առարկաների գտնվելու վայրի և ինքնության հաստատումը,
4) հայցող Կողմի իրավասու մարմինների առջև կամավոր հանդես գալու համար վկաներ, տուժողներ և փորձագետներ հրավիրելը,
5) կալանքի տակ գտնվող անձի ժամանակավոր փոխանցումը՝ մասնակցելու համար հայցող Կողմի տարածքում քրեական գործերով դատական ընթացակարգերում որպես վկա, տուժող կամ ընթացակարգային այլ նպատակներով,
6) գույքի պաշտպանության հետ կապված միջոցների ձեռնարկումը,
7) հետախուզման և բռնագրավման համար հարցումների կատարումը,
8) փաստաթղթերի, իրերի և այլ ապացույցների փոխանցումը,
9) հարցումների կատարման ժամանակ հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչների ներկա գտնվելու համար թույլտվություն տրամադրելը,
10) սույն Պայմանագրի նպատակներին համապատասխան իրավական օգնության որևէ այլ ձևի տրամադրումը` հայցվող Կողմի օրենքի համաձայն։