Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Կալանքի տակ գտնվող անձի ժամանակավոր փոխանցումը

1. Կալանավորված անձը (այդ թվում՝ այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման ձևով), անկախ իր քաղաքացիությունից, հայցվող Կողմի համաձայնությամբ կարող է ժամանակավորապես փոխանցվել հայցող Կողմին՝ որպես վկա կամ տուժող վկայություն տալու կամ դատական վարույթին այլ կերպ աջակցելու համար, որը նշված է հարցման մեջ, այն պայմանով, որ տվյալ անձը կվերադարձվի հայցվող Կողմին վերջինիս կողմից սահմանված ժամանակահատվածում։

Նախնական ժամանակահատվածը, որի համար անձը կարող է փոխանցվել, չպետք է գերազանցի 90 օրը։ Հայցող Կողմի պատճառաբանված հարցման հիման վրա փոխանցված անձի մնալու ժամկետը կարող է երկարաձգվել հայցվող Կողմի կողմից։

Անձի փոխանցման և վերադարձման կարգն ու պայմանները պետք է համակարգվեն Կողմերի կենտրոնական մարմինների կողմից։

2. Անձի փոխանցումը մերժվում է՝

ա) եթե կալանավորված անձը (այդ թվում՝ այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման ձևով) դրա համար գրավոր համաձայնություն չի տալիս.

բ) եթե տվյալ անձի մասնակցությունն անհրաժեշտ է հայցվող Կողմի տարածքում դատական ընթացակարգերում։

3. Հայցող Կողմը պետք է փոխանցված անձին կալանքի տակ պահի այնքան ժամանակ, որքան այդ անձին կալանքի տակ պահելու մասին հայցվող Կողմի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ է։

Այն դեպքում, երբ հայցվող Կողմի որոշման համաձայն կալանքի տակ պահվող անձը ազատ է արձակվում, հայցող Կողմը այդ անձի նկատմամբ պետք է կիրառի սույն Պայմանագրի 13-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածների դրույթները։

4. Եթե կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման պատիժ կրող անձը համաձայն չէ հանդես գալ հայցող Կողմի առջև, ապա անհամաձայնության համար նա չպետք է ենթարկվի հարկադրանքի որևէ միջոցի կամ պատժի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։