Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Պաշտպանված վկայություն

1. Հայցող Կողմում իրավասու մարմնի առջև ներկա գտնվող անձը, անկախ իր քաղաքացիությունից, տվյալ Կողմի տարածքում չպետք է կալանավորվի կամ ենթարկվի քրեական հետապնդման կամ անձնական ազատության ցանկացած այլ սահմանափակման այնպիսի արարքի համար կամ որևէ մեղադրանքի հիման վրա, որը նախորդել է հայցող Կողմի տարածք այդ անձի մուտք գործելուն։

2. Ծանուցված անձը կորցնում է սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իր անձեռնմխելիության իրավունքը, եթե նա, ազատ լինելով հեռանալ հայցող Կողմի տարածքից, չի լքել այն 15 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ համապատասխան իրավասու մարմնի կողմից իրեն գրավոր ծանուցվել է, որ իր ներկայությունն այլևս չի պահանջվում, կամ, լքելով տվյալ տարածքը, կամավոր վերադարձել է այնտեղ։

3. Ծանուցված անձը չպետք է հարկադրվի ներկայացնելու վկայություն այլ դեպքերում, քան այն դեպքն է, որը նշված է հարցման մեջ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։