Հոդված 6
Հոդված 6
Իրավական օգնություն տրամադրելու համար հարցումների մերժումը կամ հետաձգումը
1. Իրավական օգնությունը կարող է մերժվել, եթե.
ա) հարցումը կատարելը կարող է վնասել հայցվող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարական կարգին կամ էական այլ շահերին.
բ) հարցման կատարումը հակասում է հայցվող Կողմի օրենքին կամ չի համապատասխանում սույն Պայմանագրի դրույթներին.
գ) եթե հարցումը առնչվում է այն հանցանքին, որի համար հայցվող Կողմում մեղադրյալը դատապարտվել, ազատ է արձակվել կամ վաղեմության ժամկետը լրացել է.
դ) հարցումը առնչվում է ըստ զինվորական օրենքի հանցագործություն համարվող արարքին, որը ընդհանուր քրեական օրենքով հանցագործություն չէ.
ե) հայցվող Կողմը բավարար հիմքեր ունի կարծելու, որ հարցումը ներկայացվել է անձի նկատմամբ վարույթ հարուցելու համար՝ ելնելով նրա ռասայից, սեռից, կրոնից, քաղաքացիությունից, էթնիկական ծագումից, որոշակի սոցիալական խմբի պատկանելությունից կամ քաղաքական համոզմունքից, կամ` անձը կարող է վնաս կրել նշված պատճառներից որևէ մեկի հետևանքով։
2. Բանկային գաղտնիքին կամ հարկման գաղտնիության հետ կապված իրավական օգնության տրամադրումը կկատարվի հայցվող Կողմի ազգային օրենսդրության համաձայն: Կողմերի մասնակցությամբ գործող միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաների համաձայն Ահաբեկչության հանցագործությունների հարցով իրավական օգնությունը չի կարող մերժվել:
3. Հայցվող Կողմը կարող է հետաձգել կամ մերժել իր տարածքում հարցման կատարումը, եթե համարում է, որ նման կատարումը կարող է միջամտել կամ վնասել քրեական գործի առնչությամբ կատարվող ընթացիկ հետաքննությանը, քննությանը կամ դատավարությանը։
4. Հայցվող Կողմը, նախքան հարցման կատարումը հետաձգելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելը, պետք է քննարկի, թե արդյոք իրավական օգնությունը կարող է տրամադրվել այնպիսի պայմաններով, որոնք նա անհրաժեշտ է համարում։ Եթե հայցող Կողմն ընդունում է նման պայմաններով իրավական օգնությունը, նա պարտավոր է հետևել դրանց։
5. Եթե հայցվող Կողմը որոշում է կայացնում իրավական օգնության տրամադրումը հետաձգելու կամ մերժելու մասին, ապա նա իր կենտրոնական մարմինների միջոցով հայցվող Կողմին տեղեկացնում է այդ մասին` տալով նման որոշման պատճառները։