Հոդված 1
Հոդված 1
Իրավական օգնություն տրամադրելու պարտավորությունը
1. Կողմերը, սույն Պայմանագրին և իրենց ազգային օրենքներին համապատասխան, պետք է միմյանց տրամադրեն քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն (այսուհետ՝ իրավական օգնություն)։
2. Սույն Պայմանագրին համապատասխան` իրավական օգնությունը տրամադրվում է, եթե այն արարքը, որի համար հարցում է ներկայացվել, քրեորեն պատժելի է երկու Կողմերի օրենքով էլ։ Հայցվող Կողմը կարող է իր հայեցողությամբ տրամադրել իրավական օգնություն նաև այն դեպքում, երբ արարքը, որի առնչությամբ հարցում է ստացվել, իր օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ։
3. Սույն Պայմանագրի նպատակը բացառապես իրավական օգնության տրամադրումն է, որի համար պետք է հարցում անեն միայն յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինները։ Սույն Պայմանագրի դրույթները որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար չեն առաջացնում իրավունքներ՝ ստանալու ապացույց կամ մերժելու ապացույց տալը կամ կանխելու իրավական օգնության համար հարցման կատարումը։
4. Սույն Պայմանագիրը տարածվում է հանցագործությունների կատարման առնչությամբ հետաքննությունների, քննությունների և դատական ընթացակարգերի վրա՝ համաձայն երկու Կողմերի քրեական օրենսդրությունների։
5. Սույն Պայմանագիրը մի Կողմի իրավասու մարմիններին իրավունք չի տալիս մյուս Կողմի տարածքում իրականացնել այնպիսի իրավազորություն, որը բացառապես մտնում է մյուս Կողմի իրավասության մեջ։