Հոդված 13
Հոդված 13
Հայցող Կողմի տարածքում վկաների, տուժողների և փորձագետների անձամբ հանդես գալը
1. Եթե հայցող Կողմը հարցում է ներկայացնում անձամբ ներկայանալու վերաբերյալ` վկայություն տալու, փորձաքննություն անցկացնելու կամ իր տարածքում այլ ընթացակարգային գործողություններ իրականացնելու համար, ապա հայցվող Կողմը իր տարածքում գտնվող անձին տեղեկացնում է հայցող Կողմի՝ իր իրավասու մարմինների առջև հանդես գալու հրավերի մասին։
2. Հանդես եկող անձը պետք է հայցող Կողմի կողմից տեղեկացվի իր հանդես գալու հետ կապված վճարումներին և ծախսերին առնչվող պայմանների և պահանջների, ինչպես նաև այն երաշխիքների շրջանակի մասին, որի իրավունքն ունի տվյալ անձը՝ սույն Պայմանագրի 14-րդ հոդվածին համապատասխան։
3. Դատական ծանուցագիրը չպետք է պարունակի սպառնալիք հայցող Կողմի տարածք անձի չներկայանալու դեպքում հարկադրանք կամ պատիժ կիրառելու մասին։
4. Ծանուցված անձը ինքն է որոշում մյուս Կողմի տարածքում հանդես գալու հարցը։ Հայցվող Կողմի կենտրոնական մարմինը պետք է հայցող Կողմի կենտրոնական մարմնին անհապաղ տեղեկացնի այդ անձի որոշման մասին։