Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Իրերի հետ կապված միջոցառումները

1. Կողմերը համագործակցում են հանցագործության գործիքների և եկամուտների բացահայտման, ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու գործում։

Նման համագործակցությունը հիմնված է սույն Պայմանագրի դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի` 2000 թվականի Անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ Կոնվենցիայի համապատասխան դրույթների, մասնավորապես 2-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների վրա և տարածվում է ոչ միայն այդ Կոնվենցիայով և դրա Արձանագրություններով նախատեսված հանցագործությունների վրա, այլև, սույն Պայմանագրի 1-ի հոդվածի 2 կետին համապատասխան, որևէ այլ քրեական արարքի վրա։

2. Սույն Պայմանագրի ստորագրումից հետո Կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն համաձայնության գալու համար հանցագործության եկամուտները և բռնագրավված իրերը բաժանելու մասին՝ որպես Կողմերի համագործակցության արդյունք, որը պետք է կազմվի որպես սույն Պայմանագրի Արձանագրություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։