Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Ծախսերը

1. Հայցվող Կողմը իր տարածքում պետք է կրի իրավական օգնության համար հարցման կատարման կանոնավոր ծախսերը` բացառությամբ նրա, որ հայցող Կողմը պետք է կրի՝

ա) դեպի իր տարածք և այնտեղից անձանց տեղափոխման հետ կապված ծախսերը, սույն Պայմանագրի 13-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան, և իր տարածքում նրանց գտնվելու և այդ անձանց համար վճարվելիք այլ ծախսերը.

բ) փորձագետների ծախսերն ու վճարները.

գ) սույն Պայմանագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` հարցման կատարմանը հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցության և ճանապարհորդության հետ կապված ծախսերը.

դ) փոխանցված առարկաները հայցվող Կողմի տարածքից հայցող Կողմի տարածք և հետադարձ տեղափոխման հետ կապված ծախսերը։

2. Եթե հարցման կատարումը պահանջում է էական կամ արտակարգ ծախսեր, Կողմերի կենտրոնական մարմինները նախաձեռնում են խորհրդակցություններ՝ նպատակ ունենալով սահմանել հարցման կատարման պայմանները, ինչպես նաև այդ ծախսերի վճարման եղանակները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։