Հոդված 21
Հոդված 21
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման։
2. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներքին օրենքներին համապատասխան վավերացման համար անհրաժեշտ միջոցառումները կատարելու մասին վերջին ծանուցումը ստանալու օրվանից։
3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով։ Պայմանագրի գործողության դադարեցումը ուժի մեջ կմտնի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց 6 ամիս հետո։
4. Սույն Պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել։ Այդ փոփոխությունները և/կամ լրացումները կձևակերպվեն արձանագրությամբ, որն ուժի մեջ կմտնի սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով։
Ի հավաստումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Պայմանագիրը։
Կատարված է Կահիրե քաղաքում 2007 թվականի ապրիլի 15-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը։
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 20.03.2008թ.: