Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կենտրոնական մարմիններ

Սույն Պայմանագրի շրջանակներում Կողմերի համապատասխան համագործակցությունն իրականացնելու համար յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի կենտրոնական մարմիններ։

Հայկական Կողմի համար կենտրոնական մարմին կլինեն գլխավոր դատախազությունը (այն անձանց առնչությամբ, ում գործերը գտնվում են նախաքննության փուլում) և արդարադատության նախարարությունը (այն անձանց առնչությամբ, ում գործերը գտնվում են դատական վարույթում), Եգիպտական Կողմի կենտրոնական մարմին կլինի արդարադատության նախարարությունը (միջազգային համագործակցության և մարդու իրավունքների վարչություն)։

Կողմերը պետք է դիվանագիտական ուղիներով միմյանց անհապաղ ծանուցեն իրենց կենտրոնական մարմինների և դրանց իրավասության շրջանակների փոփոխության մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։