Հոդված 15
Հոդված 15
1. Սույնով հիմնվում է Բացառիկ համընդգրկուն արժեքի մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության հիմնադրամ, որն անվանվում է «Համաշխարհային ժառանգության հիմնադրամ»:
2. Այդ հիմնադրամը, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ֆինանսական կանոնադրության համապատասխան հոդվածների համաձայն, համարվում է նպատակային հիմնադրամ:
3. Հիմնադրամի միջոցները կազմված են՝
ա) սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների պարտադիր և կամավոր մուծումներից,
բ) ավանդներից, նվերներից և կտակված գումարներից, որոնք կարող են արվել՝
(i) այլ պետությունների կողմից,
(ii) Միավորված ազգերի՝ կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի այլ կազմակերպությունների, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և այլ միջկառավարական կազմակերպությունների կողմից,
(iii) պետական կամ մասնավոր մարմինների կամ առանձին անձանց կողմից,
գ) Հիմնադրամից փոխառված գումարների տոկոսներից,
դ) Հիմնադրամի օգտին կազմակերպված միջոցառումներից ստացված տուրքերի և մուտքերի գումարներից,
ե) ցանկացած այլ աղբյուրներից, որոնք թույլատրվում են Հիմնադրամի կանոնադրությամբ՝ մշակված Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից:
4. Մուծումները՝ Հիմնադրամ և Կոմիտեին տրամադրվող օգնության մյուս ձևերը կարող են օգտագործվել միայն Կոմիտեի սահմանած նպատակներով: Կոմիտեն կարող է ընդունել մուծումներ, որոնք նախատեսված են միայն որոշակի ծրագրի կամ նախագծի համար, պայմանով, որ նա որոշում կայացրած լինի այդ ծրագրի կամ նախագծի կատարման վերաբերյալ: Մուծումները Հիմնադրամ չեն ուղեկցվում քաղաքական որևէ պայմանով: