Հոդված 21
Հոդված 21
1. Համաշխարհային ժառանգության կոմիտեն սահմանում է միջազգային օգնություն տրամադրելու վերաբերյալ ստացվող դիմումների քննության և խնդրանքի բովանդակությունը ճշտելու ընթացակարգը, որով պետք է որոշվի ենթադրյալ գործողությունների բնույթը, անհրաժեշտ աշխատանքների ծավալը, վերջինների մոտավոր արժեքը, հրատապության աստիճանը և այն պատճառները, որոնք օգնության խնդրանքով դիմած պետությանը թույլ չեն տալիս ինքնուրույն կատարել բոլոր անհրաժեշտ ծախսերը: Ամեն անգամ, երբ դա հնարավոր է, դիմումներին կցվում են փորձագետների եզրակացությունները:
2. Աղետների և տարերային աղետների կապակցությամբ ներկայացված օգնության վերաբերյալ դիմումները, այն աշխատանքների հրատապության առումով, որոնք, հնարավոր է, անհրաժեշտ լինի իրականացնել, Կոմիտեն պետք է քննի առաջնահերթ, ընդ որում, նա իր տրամադրության ներքո պետք է ունենա նման դեպքերի համար նախատեսված պահուստային հիմնադրամ:
3. Նախքան որոշում ընդունելը՝ Կոմիտեն կարող է անցկացնել հետազոտություններ կամ խորհրդակցություններ, որոնք ինքն անհրաժեշտ կհամարի: