Հոդված 5
Հոդված 5
Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն՝ երաշխավորելու համար, որ իր տարածքում գտնվող մշակութային և բնության ժառանգության պաշտպանության, պահպանության և հանրամատչելի դարձնելու համար ձեռնարկվում են արդյունավետ և ակտիվ միջոցառումներ, ձգտում է, ըստ հնարավորին, իր պայմաններին համապատասխան.
ա) վարել ընդհանուր քաղաքականություն՝ մշակութային և բնության ժառանգությանը հասարակական կյանքում որոշակի գործառույթներ հաղորդելու նպատակով, և այդ ժառանգության պաշտպանությունը ներառել ընդհանուր պլանավորման ծրագրերում,
բ) իրենց տարածքում ստեղծել, եթե դեռևս ստեղծված չեն, մշակութային և բնության ժառանգության պաշտպանության, պահպանության և հանրամատչելի դարձնելու մեկ կամ մի քանի ծառայություններ՝ համապատասխան անձնակազմով և միջոցներով, որոնք թույլ կտան իրականացնելու դրանց գործառույթները,
գ) զարգացնել գիտական և տեխնիկական ուսումնասիրություններ ու հետազոտություններ և կատարելագործել աշխատանքի այն մեթոդները, որոնք պետությանը հնարավորություն են տալիս հակազդելու իր մշակութային և բնության ժառանգությանը սպառնացող վտանգներին,
դ) ձեռնարկել իրավական, գիտական, տեխնիկական, վարչական և ֆինանսական համապատասխան միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են այդ ժառանգության հայտնաբերման, պաշտպանության, պահպանության, հանրամատչելի դարձնելու և վերականգնման համար, և
ե) աջակցել մշակութային և բնության ժառանգության պաշտպանության, պահպանության և հանրամատչելի դարձնելու բնագավառում կադրերի վերապատրաստման ազգային կամ տարածաշրջանային կենտրոնների ստեղծմանը կամ զարգացմանը, ինչպես նաև խրախուսել այդ բնագավառում գիտական հետազոտությունները: