Հոդված 2
Հոդված 2
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «բնության ժառանգություն» են համարվում.
բնության հուշարձանները՝ կազմված ֆիզիկական և կենսաբանական կազմավորումներից կամ նման կազմավորումների խմբերից, որոնք հանդիսանում են գեղագիտության կամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք,
երկրաբանական և ֆիզիոգրաֆիական կազմավորումները և հստակ սահմանազատված գոտիները, որոնք ներկայացնում են գիտության կամ կոնսերվացման տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք ունեցող և վտանգի ենթակա կենդանիների ու բույսերի տեսակների արեալներ,
բնության տեսարժան վայրերը կամ խիստ սահմանազատված բնական գոտիները, որոնք ունեն գիտության, կոնսերվացման կամ բնական գեղեցկության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք: