Հոդված 27
Հոդված 27
1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները ձգտում են, կիրառելով բոլոր համապատասխան միջոցները և, մասնավորապես, կրթական ու տեղեկատվական ծրագրերը, ամրապնդել իրենց ժողովուրդների հարգանքն ու կապվածությունը Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում սահմանված մշակութային և բնության ժառանգության նկատմամբ:
2. Նրանք պարտավորվում են հասարակությանը լայնորեն տեղեկացնել այդ ժառանգությանն սպառնացող վտանգների, ինչպես նաև սույն Կոնվենցիային համապատասխան կիրառվող միջոցառումների մասին: