Հոդված 22
Հոդված 22
Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից տրամադրվող օգնությունը կարող է ունենալ հետևյալ ձևերը՝
ա) գեղարվեստական, գիտական ու տեխնիկական այնպիսի հիմնահարցերի վերաբերյալ հետազոտություններ, որոնք բխում են մշակութային և բնության ժառանգության պաշտպանությունից, պահպանությունից, հանրամատչելի դարձնելուց և վերականգնումից, ինչպես սահմանված է սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2 և 4-րդ կետերում,
բ) փորձագետների, տեխնիկական մասնագետների և որակյալ մասնագետների գործուղում՝ հաստատված նախագծի բավարար կատարումն ապահովելու համար,
գ) մշակութային և բնության ժառանգության հայտնաբերման, պաշտպանության, պահպանության, վերականգնման և հանրամատչելի դարձնելու բնագավառի բոլոր մակարդակների անձնակազմերի մասնագետների պատրաստում,
դ) սարքավորման տրամադրում, որը շահագրգիռ պետությունը չունի կամ ի վիճակի չէ ձեռք բերելու,
ե) երկարաժամկետ փոխառությունների տրամադրում ցածր տոկոսադրույքով կամ առանց տոկոսադրույքի,
զ) բացառիկ և հատուկ հիմնավորված դեպքերում անհատույց նպաստների տրամադրում: