Հոդված 1
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշակութային ժառանգություն» են համարվում.
հուշարձանները՝ ճարտարապետական, մոնումենտալ քանդակագործության և գեղանկարչության ստեղծագործությունները, հնագիտական բնույթի տարրերը կամ կառուցվածքները, արձանագրությունները, անձավային կացարանները և տարրերի համադրումները, որոնք ունեն պատմության, արվեստի կամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք,
համալիրները՝ մեկուսացված կամ իրար միացած կառույցների խմբերը, որոնք իրենց ճարտարապետության, միասեռության կամ բնապատկերում իրենց տեղի շնորհիվ հանդիսանում են պատմության, արվեստի կամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք,
տեսարժան վայրերը՝ ձեռակերտ աշխատանքները կամ մարդու և բնության համատեղ ստեղծագործությունները, ինչպես նաև հնագիտական տեսարժան վայրեր ընդգրկող գոտիները, որոնք հանդիսանում են պատմության, գեղագիտության, ազգագրության կամ մարդաբանության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք: