Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, առանց խոչընդոտելու ցանկացած կամավոր մուծումը, պարտավորվում են երկու տարին մեկ անգամ կանոնավոր Համաշխարհային ժառանգության հիմնադրամ վճարել մուծումներ, որոնց չափը, բոլոր պետությունների համար կազմելով միևնույն տոկոսը, կսահմանի Կոնվենցիայի մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեան՝ հրավիրված Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի նստաշրջանի ժամանակ: Գլխավոր ասամբլեայի այդ որոշման ընդունումը պահանջում է ներկա գտնվող և քվեարկող այն մասնակից պետությունների ձայների մեծամասնությունը, որոնք չեն կատարել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարությունը: Կոնվենցիայի մասնակից պետությունների պարտադիր մուծումը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության սովորական բյուջե կատարվող նրանց մուծման մեկ տոկոսը:

2. Սակայն սույն Կոնվենցիայի 31-րդ կամ 32-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր պետություն կարող է Կոնվենցիան վավերացնելու, ընդունելու կամ նրան միանալու մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելու պահին հայտարարել, որ ինքը սույն հոդվածի 1-ին կետի դրույթներով կապված չէ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարությունը կատարած Կոնվենցիայի մասնակից պետությունը կարող է ցանկացած պահի չեղյալ հայտարարել վերոհիշյալ հայտարարությունը Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ծանուցելու միջոցով: Սակայն հայտարարության չեղյալ հայտարարումն այդ պետության պարտադիր մուծման վրա ազդեցություն կունենա մասնակից պետությունների հերթական Գլխավոր խորհրդաժողովի օրվանից միայն:

4. Որպեսզի Կոմիտեն կարողանա արդյունավետորեն ծրագրավորել իր գործունեության իրականացումը, սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարություններ կատարած սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների մուծումները պետք է կատարվեն կանոնավոր, առնվազն երկու տարին մեկ անգամ, և չպետք է կատարվեն մուծումներ այն գումարից պակաս, որ նրանք պետք է մուծեին այն դեպքում, եթե կապված լինեին սույն հոդվածի 1-ին կետի դրույթներով:

5. Կոնվենցիայի մասնակից ցանկացած պետություն, որն ընթացիկ տարվա և դրան անմիջականորեն նախորդած օրացուցային տարվա համար իր պարտադիր կամ կամավոր մուծումների պարտք ունի, չի կարող ընտրվել Համաշխարհային ժառանգության հիմնադրամի կոմիտեում՝ չնայած սույն դրույթը չի կիրառվում առաջին ընտրությունների ընթացքում:

Կոմիտեի անդամ հանդիսացող նման պետության լիազորությունները դադարում են սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընտրությունների ժամանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։