Հոդված 19
Հոդված 19
Սույն Կոնվենցիայի մասնակից ցանկացած պետություն կարող է դիմել իր տարածքում գտնվող՝ բացառիկ համընդգրկուն արժեք ունեցող և մշակութային կամ բնության ժառանգության մաս կազմող արժեքին միջազգային օգնություն տրամադրելու խնդրանքով: Իր դիմումի հետ միասին նա պետք է ներկայացնի 21-րդ հոդվածում նախատեսված տեղեկատվություն և փաստաթղթեր, որ ունի իր տրամադրության ներքո, և որոնք անհրաժեշտ են Կոմիտեին՝ որոշում ընդունելու համար: