Հոդված 4
Հոդված 4
Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն ընդունում է, որ 1-ին և 2-րդ հոդվածներում հիշատակված և իր տարածքում գտնվող մշակութային ու բնության ժառանգության հայտնաբերումը, պաշտպանությունը, պահպանությունը, հանրամատչելի դարձնելը և ապագա սերունդներին հանձնումն ապահովելու պարտավորությունը դրվում է նախ և առաջ իր վրա: Այդ նպատակով այն պետք է անի ամեն ինչ իր ռեսուրսների ընձեռած հնարավորությունների շրջանակում և, անհրաժեշտության դեպքում, միջազգային օգնության և համագործակցության միջոցով, մասնավորապես, ֆինանսական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական օգնության միջոցով, որը նա կարող է ձեռք բերել: