Հոդված 6
Հոդված 6
1. Լիովին հարգելով այն պետությունների ինքնիշխանությունը, որոնց տարածքում գտնվում է 1-ին և 2-րդ հոդվածներում նշված մշակութային և բնության ժառանգությունը և, չխոչընդոտելով ազգային օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքին՝ սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն ընդունում են, որ այն համընդհանուր ժառանգություն է, որի պաշտպանությունը միջազգային ողջ հանրության պարտքն է:
2. Մասնակից պետությունները պարտավորվում են սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան օգնություն տրամադրել 11-րդ հոդվածի 2 և 4-րդ կետերում հիշատակված մշակութային և բնության ժառանգության հայտնաբերմանը, պաշտպանությանը, պահպանությանն ու հանրամատչելի դարձնելուն, եթե այդ մասին կխնդրեն պետությունները, որոնց տարածքում այն գտնվում է:
3. Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է չկատարել որևէ դիտավորյալ գործողություն, որը կարող է ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառել 1-ին և 2-րդ հոդվածներում հիշատակված, սույն Կոնվենցիայի մյուս մասնակից պետությունների տարածքում գտնվող մշակութային և բնության ժառանգությանը: