Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության շրջանակներում հիմնադրվում է Բացառիկ համընդգրկուն արժեք ունեցող մշակութային և բնության ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտե, որն անվանվում է «Համաշխարհային ժառանգության կոմիտե»: Այն կազմված է Կոնվենցիայի մասնակից տասնհինգ պետություններից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի՝ կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի հերթական նստաշրջանում՝ ընդհանուր ժողովի հրավիրված՝ սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից: Կոմիտեի կազմի մեջ մտնող պետությունների թիվը կհասցվի քսանմեկի՝ սկսած Գլխավոր խորհրդաժողովի այն հերթական նստաշրջանից, որը կանցկացվի սույն Կոնվենցիայի՝ առնվազն քառասուն պետությունների համար ուժի մեջ մտնելուց հետո:

2. Կոմիտեի անդամների ընտրության ժամանակ պետք է ապահովվի աշխարհի տարբեր տարածաշրջանների և մշակույթների արդարացի ներկայացուցչությունը:

3. Կոմիտեի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ներկա գտնվել Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման միջազգային հետազոտական կենտրոնի ներկայացուցիչը (Հռոմի կենտրոն), Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի ներկայացուցիչը (ԻԿՈՄՈՍ) և Բնության ու բնական պաշարների պահպանության միջազգային միության ներկայացուցիչը (ՄՍՈՊ), որոնց, Միավորված ազգերի՝ կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի հերթական նստաշրջանում՝ ընդհանուր ժողովի հրավիրված՝ սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների խնդրանքով, կարող են միանալ համանման խնդիրներ հետապնդող միջկառավարական կամ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։