Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ պետություններն իրենց լիազորություններն իրականացնում են՝ սկսած Գլխավոր խորհրդաժողովի այն հերթական նստաշրջանի ավարտից, որի ժամանակ իրենք ընտրվել են, մինչև դրան հաջորդող երրորդ հերթական նստաշրջանի ավարտը:

2. Առաջին ընտրությունների ժամանակ նշանակված անդամների մեկ երրորդի լիազորություններն ավարտվում են Գլխավոր խորհրդաժողովի այն առաջին հերթական նստաշրջանի վերջում, որը հաջորդում է այն նստաշրջանին, որի ժամանակ նրանք ընտրվել են, իսկ այդ նույն ժամանակ նշանակված անդամների երկու երրորդի լիազորություններն ավարտվում են Գլխավոր խորհրդաժողովի՝ իրենց ընտրությանը հաջորդող երկրորդ հերթական նստաշրջանի վերջում: Կոմիտեի այդ անդամների անունները վիճակահանությամբ որոշվում են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի նախագահի կողմից՝ առաջին ընտրություններից հետո:

3. Կոմիտեի անդամ պետությունները որպես իրենց ներկայացուցիչներ ընտրում են մշակույթի կամ բնության ժառանգության բնագավառի որակյալ մասնագետների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։