Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Տեղեկության փոխանակումը և կադրերի պատրաստումը

1. Մասնակից պետությունների իրավապահ, միգրացիոն կամ այլ համապատասխան մարմինները պատշաճ դեպքերում միմյանց հետ համագործակցում են իրենց ներքին օրենսդրության համապատասխան այնպիսի տեղեկության փոխանակման միջոցով, որն իրենց թույլ կտա որոշել.

ա) հանդիսանո՞ւմ են արդյոք անձինք, ովքեր առանց մուտքի/ելքի փաստաթղթերի կամ այլ անձանց պատկանող այդպիսի փաստաթղթերով հատում են կամ փորձում են հատել միջազգային սահմանը, մարդկանց առևտուր անողներ կամ այդպիսի առևտրի զոհեր.

բ) մուտքի/ելքի փաստաթղթերի տեսակները, որոնք այդպիսի անձինք օգտագործել կամ փորձել են օգտագործել մարդկանց առևտրի նպատակով միջազգային սահմանն անցնելու համար, և

գ) կազմակերպված հանցավոր խմբերի կողմից մարդկանց առևտրի նպատակով կիրառվող միջոցներն ու մեթոդները, այդ թվում՝ զոհերի հավաքագրումը և տեղափոխումը, այդպիսի առևտրով զբաղվող առանձին խմբերի և անձանց միջև երթուղիները և կապերը, ինչպես նաև այդպիսի խմբերի ներքին կապերը և դրանց հայտնաբերման հնարավոր միջոցները։

2. Մասնակից պետությունները ապահովում կամ կատարելագործում են իրավապահ, միգրացիոն և մարդկանց առևտրի կանխարգելման հարցերով մյուս համապատասխան մարմինների աշխատակիցների պատրաստվածությունը։ Նշված պատրաստվածությունը պետք է կենտրոնացվի այդպիսի առևտրի կանխարգելման մեթոդների, դրանով զբաղվող անձանց քրեական հետապնդման և զոհերի իրավունքների պաշտպանության վրա, ներառյալ զոհերին այն անձանցից պաշտպանելը, որոնք զբաղվում են այդպիսի առևտրով։ Պատրաստման ընթացքում պետք է նաև նկատի առնվի մարդու իրավունքների, երեխաների հիմնախնդիրների և հենդերային հիմնախնդիրների հաշվառման անհրաժեշտությունը. պատրաստումը պետք է նպաստի համագործակցությանը ոչ կառավարական կազմակերպությունների, այլ համապատասխան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության այլ տարրերի հետ։

3. Մասնակից պետությունը, որը տեղեկություն է ստանում, կատարում է տեղեկությունը տրամադրող Մասնակից պետության ցանկացած խնդրանքը, որը կապված է դրա օգտագործման կապակցությամբ սահմանափակումներ նախատեսելու հետ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։