Հոդված 6
Հոդված 6
Օգնությունը մարդկանց առևտրի զոհերին և նրանց պաշտպանությունը
1. Անհրաժեշտ դեպքերում և այն չափով, որքանով դա հնարավոր է իր ներքին օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր Մասնակից պետություն ապահովում է մարդկանց առևտրի զոհերի անձնական կյանքի և անհատականության պաշտպանությունը, այդ թվում՝ այլոց շարքում՝ այդպիսի առևտրին վերաբերող դատավարության գաղտնի բնույթն ապահովելու միջոցով։
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ապահովում է, որ իր ներքին իրավական և վարչական համակարգը նախատեսի այնպիսի միջոցներ, որոնք պատշաճ դեպքերում թույլ են տալիս մարդկանց առևտրից տուժողներին տրամադրել.
ա) տեղեկություն համապատասխան դատական և վարչական քննության վերաբերյալ.
բ) պաշտպանության իրավունքներին չվնասող օգնություն, որը թույլ է տալիս քրեական դատավարության համապատասխան փուլերում արտահայտել և քննել նրանց կարծիքներն ու մտավախություններն այն անձանց վերաբերյալ, ովքեր հանցագործություն են կատարել։
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն քննարկում է մարդկանց առևտրի զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնման ապահովման միջոցների իրագործման հնարավորությունը, այդ թվում պատշաճ դեպքում համագործակցելով ոչ կառավարական կազմակերպությունների, այլ համապատասխան կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ տարրերի հետ, և, մասնավորապես, այնպիսի միջոցներ, որոնք նախատեսում են տրամադրել.
ա) պատշաճ տանիք.
բ) խորհրդատվական օգնություն և տեղեկություն, հատկապես նրանց իրավաբանական իրավունքների վերաբերյալ, այնպիսի լեզվով, որը հասկանալի է մարդկանց առևտրի զոհերին.
գ) բժշկական, հոգեբանական և նյութական օգնություն, և
դ) հնարավորություններ աշխատանքի տեղավորման, կրթության և մասնագիտական պատրաստման բնագավառներում։
4. Սույն հոդվածի դրույթները կիրառելիս յուրաքանչյուր Մասնակից պետություն հաշվի է առնում մարդկանց առևտրի զոհերի տարիքը, սեռը և հատուկ կարիքները, մասնավորապես, երեխաների հատուկ կարիքները, այդ թվում՝ պատշաճ տանիքի, կրթության և խնամքի վերաբերյալ։
5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձգտում է ապահովել մարդկանց առևտրի զոհերի ֆիզիկական անվտանգությունը իր տարածքում այդ զոհերի գտնվելու ժամանակահատվածում։
6. Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ իր ներքին իրավական համակարգը նախատեսի այնպիսի միջոցներ, որոնք մարդկանց առևտրի զոհերին հնարավորություն կտան պատճառված վնասի համար փոխհատուցում ստանալ։