Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Մարդկանց առևտրի զոհերի հայրենադարձությունը

1. Մասնակից պետությունը, որի քաղաքացին է համարվում մարդկանց առևտրի զոհը, կամ որտեղ այդպիսի անձը մշտական բնակվելու իրավունք ուներ ընդունող Մասնակից պետության տարածք մուտք գործելու պահին, աջակցում է այդ անձի վերադարձին և ընդունում է նրան առանց չհիմնավորված և ոչ ողջամիտ ուշացումների՝ պատշաճորեն հաշվի առնելով այդպիսի անձի անվտանգության ապահովման հարցերը։

2. Երբ Մասնակից պետությունը մարդկանց առևտրի զոհին վերադարձնում է այն Մասնակից պետությանը, որի քաղաքացին է համարվում այդ անձը, կամ որտեղ նա մշտական բնակվելու իրավունք է ունեցել ընդունող Մասնակից պետության տարածք մուտք գործելու պահին, նման վերադարձն իրականացվում է այդ անձի անվտանգության ապահովման հարցերը պատշաճորեն հաշվի առնելով, ինչպես նաև այդ անձի՝ մարդկանց առևտրի զոհ դառնալու հանգամանքի կապակցությամբ ծագած ցանկացած բնույթի դատավարությունը հաշվի առնելով։ Ընդ որում, այդպիսի վերադարձը՝ նախընտրելիորեն, համարվում է կամավոր։

3. Ընդունող Մասնակից պետության խնդրանքով, հայցվող Մասնակից պետությունը առանց չհիմնավորված և ոչ ողջամիտ ուշացումների ստուգում է՝ մարդկանց առևտրի զոհ դարձած անձը համարվո՞ւմ է արդյոք իր քաղաքացին, կամ արդյոք նա իր տարածքում մշտական բնակվելու իրավունք ունե՞ր ընդունող Մասնակից պետության տարածք մուտք գործելու պահին։

4. Մարդկանց առևտրի զոհի վերադարձմանն աջակցելու նպատակով, որը անհրաժեշտ փաստաթղթեր չունի, Մասնակից պետությունը, որի քաղաքացին է համարվում այդ անձը, կամ որտեղ նա մշտապես բնակվելու իրավունք ուներ ընդունող Մասնակից պետության տարածք մուտք գործելու պահին, ընդունող Մասնակից պետության խնդրանքով, համաձայնում է հանձնել մուտքի/ելքի այնպիսի փաստաթղթեր կամ այլ թույլտվություններ, որոնք կարող են պահանջվել այդ անձին նրա տարածք վերադառնալու համար։

5. Սույն հոդվածը չի վնասում որևէ իրավունքի, որը մարդկանց առևտրի տուժողին տրամադրվում է ընդունող Մասնակից պետության ներքին օրենսդրության որևէ դրույթի ուժով։

6. Սույն հոդվածը չի վնասում ցանկացած կիրառելի երկկողմ կամ բազմակողմ համաձայնությանը կամ պայմանավորվածությանը, որը լրիվ կամ մասնակիորեն կարգավորում է մարդկանց առևտրի զոհերի վերադարձի հարցերը։

3. Կանխարգելում, համագործակցություն և այլ միջոցներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։