Հոդված 11
Հոդված 11
Սահմանային հսկողության միջոցները
1. Առանց մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ միջազգային պարտավորություններին վնասելու` Մասնակից պետությունները, որքանով դա հնարավոր է, նախատեսում են սահմանային վերահսկողության այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել մարդկանց առևտրի կանխարգելման և հայտնաբերման համար։
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական կամ այլ պատշաճ միջոցներ` կանխելու, որքանով դա հնարավոր է, այնպիսի հանցագործությունների կատարման ժամանակ առևտրային փոխադրողների կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների օգտագործումը, որոնք այդպիսիք են ճանաչվել սույն Արձանագրության 5-րդ հոդվածին համապատասխան։
3. Պատշաճ դեպքերում և առանց կիրառելի միջազգային կոնվենցիաներին վնասելու, այդպիսի միջոցները ներառում են տրանսպորտային փոխադրողների, այդ թվում՝ ցանկացած տրանսպորտային ձեռնարկության կամ ցանկացած տրանսպորտային միջոցներ տիրապետողի կամ օպերատորի համար պարտավորության նախատեսում՝ համոզվելու այն բանում, որ բոլոր ուղևորներն ունեն ընդունող պետություն մուտք գործելու համար անհրաժեշտ մուտքի/ելքի փաստաթղթեր։
4. Յուրաքանչյուր մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության համապատասխան, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` այն հաշվով, որ սանկցիաներ նախատեսի այն պարտավորության խախտման համար, որը սահմանված է սույն հոդվածի 3-րդ կետով։
5. Յուրաքանչյուր մասնակից պետություն քննարկում է այնպիսի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք, նրա ներքին օրենսդրությանը համապատասխան, թույլ են տալիս մերժելու այն անձանց մուտքը, որոնք մասնակից են այնպիսի հանցագործությունների կատարմանը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Արձանագրությանը համապատասխան, կամ չեղյալ համարել նրանց մուտքի արտոնագրերը։
6. Առանց Կոնվենցիայի 27-րդ հոդվածին վնասելու` Մասնակից պետությունները քննարկում են սահմանային վերահսկողության մարմինների միջև համագործակցության ամրապնդման հնարավորությունը, այդ թվում՝ ուղիղ կապի ուղիների ստեղծման և պահպանման միջոցով։