Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Մարդկանց առևտուրը կանխարգելելը

1. Մասնակից պետությունները համալիր հիմունքով մշակում և ընդունում են քաղաքականություն, ծրագրեր և այլ միջոցներ՝ հետևյալ նպատակներով.

ա) մարդկանց առևտուրը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու, և

բ) մարդկանց առևտրի զոհերին, հատկապես կանանց և երեխաներին ռեվիկտիմիզացումից պաշտպանելու։

2. Մասնակից պետությունները ձգտում են ձեռնարկել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են հետազոտությունների, տեղեկատվական հանդիպումների անցկացումը, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև սոցիալ-տնտեսական նախաձեռնությունների իրականացումը, որոնք ուղղված են մարդկանց առևտրի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին։

3. Սույն հոդվածին համապատասխան մշակվող և ընդունվող քաղաքականությունը, ծրագրերը և այլ միջոցները պատշաճ դեպքերում ներառում են համագործակցությունը ոչ կառավարական կազմակերպությունների, այլ համապատասխան կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ տարրերի հետ։

4. Մասնակից պետությունները ձեռնարկում կամ կատարելագործում են այն միջոցները, այդ թվում՝ երկկողմ կամ բազմակողմ համագործակցության միջոցով, որոնք ուղղված են այնպիսի գործոնների ազդեցության մեղմացմանը, որոնք պայմանավորում են մարդկանց, հատկապես կանանց և երեխաների խոցելիությունը մարդկանց առևտրի տեսակետից, ինչպիսիք են՝ չքավորությունը, զարգացման ցածր մակարդակը և հավասար հնարավորությունների բացակայությունը։

5. Մասնակից պետությունները ընդունում կամ կատարելագործում են օրենսդրական կամ այլ միջոցները, օրինակ՝ կրթության կամ մշակույթի բնագավառում կամ սոցիալական բնագավառում, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության միջոցով, որոնք ուղղված են մարդկանց, հատկապես կանանց ու երեխաների շահագործում առաջացնող պահանջարկին դրա բոլոր ձևերով հակադրելուն, քանի որ դա հանգեցնում է մարդկանց առևտրին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։