Հոդված 14
Հոդված 14
Բացառող դրույթ
1. Սույն Արձանագրության մեջ ոչինչ չի շոշափում պետությունների և առանձին անձանց միջազգային իրավունքի համաձայն այլ իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվությունը, ներառյալ միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքը և, մասնավորապես, երբ դա կիրառելի է, փախստականների կարգավիճակին վերաբերող 1951 թվականի Կոնվենցիան և 1967 թվականի Արձանագրությունը և չվտարման սկզբունքը, որն ամրագրված է դրանցում։
2. Սույն Արձանագրությամբ նախատեսված միջոցները մեկնաբանվում և կիրառվում են այնպես, որ դա անձանց վերաբերյալ խտրական չհամարվի այն բանի հիման վրա, որ նրանք մարդկանց առևտրի զոհ են դարձել։ Այդ միջոցների մեկնաբանումը և կիրառումն իրականացվում է անխտրականության միջազգայնորեն ճանաչված սկզբունքներին համապատասխան։