Հոդված 15
Հոդված 15
Վեճերի կարգավորումը
1. Մասնակից պետությունները ձգտում են սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով։
2. Սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Մասնակից պետությունների միջև ցանկացած վեճ, որը ողջամիտ ժամկետում չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, այդ երկրներից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժային քննության։ Եթե արբիտրաժի մասին խնդրանքով դիմելու օրվանից վեց ամսվա ընթացքում այդ Մասնակից պետությունները չկարողանան պայմանավորվել դրա կազմակերպման շուրջ, այդ Մասնակից պետություններից յուրաքանչյուրը վեճը կարող է փոխանցել Միջազգային դատարան՝ Դատարանի կանոնադրությանը համապատասխան դիմում ներկայացնելով։
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն սույն Արձանագրությունը ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս կամ հաստատելիս կամ դրան միանալիս կարող է հայտարարել այն մասին, որ իրեն կապված չի համարում սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներով։ Մյուս Մասնակից պետությունները կապված չեն սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներով՝ այդպիսի վերապահում արած ցանկացած Մասնակից պետության նկատմամբ։
4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան վերապահում կատարած ցանկացած Մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ հանել այդ վերապահումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցագիր ուղղելու միջոցով։