Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը, միանալը

1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է բոլոր պետությունների կողմից 2000 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 15-ը՝ Պալերմոյում՝ Իտալիա, իսկ հետագայում՝ Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկություններում՝ մինչև 2002 թվականի դեկտեմբերի 12-ը։

2. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է նաև տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից` պայմանով, որ այդպիսի կազմակերպության անդամ պետություններից առնվազն մեկը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ստորագրել է սույն Արձանագրությունը։

3. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Վավերագրերը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունն իր վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը կարող է ի պահ հանձնել, եթե նրա անդամ պետություններից առնվազն մեկը նույն կերպ է վարվել։ Այդ վավերագրում կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթում այդպիսի կազմակերպությունը հայտարարում է այն հարցերի վերաբերյալ իր իրավասության ոլորտի մասին, որոնք կարգավորվում են սույն Արձանագրությամբ։ Այդպիսի կազմակերպությունն ավանդապահին հայտնում է նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին։

4. Սույն Արձանագրությունը միանալու համար բաց է ցանկացած պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից, որի անդամ պետություններից առնվազն մեկը սույն Արձանագրության Մասնակից է համարվում։ Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Միանալիս տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը հայտարարում է այն հարցերի վերաբերյալ իր իրավասության ոլորտի մասին, որոնք կարգավորվում են սույն Արձանագրությամբ։ Այդպիսի կազմակերպությունն ավանդապահին հայտնում է նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։