Հոդված 19
Հոդված 19
Գործողությունը դադարեցնելը
1. Մասնակից պետությունը կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցագիր ուղարկելու միջոցով։ Գործողության այդպիսի դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից մեկ տարին լրանալուց հետո։
2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը դադարում է սույն Արձանագրության Մասնակից լինել, եթե նրա բոլոր անդամ պետությունները դադարեցրել են սույն Արձանագրության գործողությունը։