Հոդված 3
Հոդված 3
Տերմինները
Սույն Արձանագրության նպատակների համար.
ա) «մարդկանց առևտուր» նշանակում է` շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց մարմնավաճառության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը.
բ) մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի պլանավորված շահագործմանը, որի մասին խոսվում է սույն հոդվածի «ա» ենթակետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է «ա» ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկը.
գ) շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է «մարդկանց առևտուր» նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն սույն հոդվածի «ա» ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ.
դ) «երեխա» նշանակում է` ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։