Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Քրեականացումը

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ որպես քրեորեն պատժելի արարքներ ճանաչվեն սույն Արձանագրության 3-րդ հոդվածում նշված գործողությունները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ։

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է նաև օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն հետևյալ արարքները.

ա) իր իրավական համակարգի հիմնական սկզբունքների պահպանման պայմանով որևէ հանցագործություն կատարելու փորձը, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան.

բ) որևէ հանցագործության կատարմանը որպես հանցակից մասնակցելը, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան.

գ) այլ անձանց կազմակերպելը կամ նրանց ղեկավարելը որևէ հանցագործություն կատարելու նպատակով, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան։

2. Մարդկանց առևտրի զոհերի պաշտպանությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։