Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Հանձնված անձի քրեական հետապնդումը

1) Հանձնված անձը չպետք է ենթարկվի քրեական հետապնդման, և նրա նկատմամբ դատավճիռը չպետք է ի կատար ածվի մինչև հանձնումը նրա կատարած այն հանցագործության համար, որն այլ է, քան այն հանցագործությունն է, որի համար հանձնումը իրականացվել է, քանի դեռ հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունը չի տրվել:

2) Եթե հանձնված անձը քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո` 15 օրվա ընթացքում, չի մեկնել հայցող Պայմանավորվող կողմի տարածքից և/կամ այնտեղից հեռանալուց հետո կամավոր վերադարձել է այդ տարածքը, ապա հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունն ստանալն այլևս չի պահանջվում: Այս ժամանակահատվածի մեջ չի ներառվում այն ժամանակը, որի ընթացքում անձը հայցող Պայմանավորվող կողմի տարածքից չի հեռացել իրենից անկախ պատճառներով:

3) Առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` հանձնված անձը չպետք է փոխանցվի երրորդ պետության այն հանցագործության համար, որը նա կատարել է նախքան հանձնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։