Հոդված 7
Հոդված 7
Կալանավորելը մինչև հանձնման հարցումն ստանալը
1) Անհետաձգելի դեպքերում հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները կարող են հայցվող անձի ժամանակավոր կալանավորման գրավոր հարցում անել ինտերպոլի միջոցով կամ դիվանագիտական ուղիներով կամ, Պայմանավորվող կողմերի միջև պայմանավորվածությունների համաձայն, ցանկացած ուղիով:
Նման դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները հայցվող անձի կալանավորման մասին պետք է որոշում կայացնեն իրենց ներքին օրենքին համապատասխան:
2) Հայցող Պայմանավորվող կողմը պետք է կալանավորման հարցման մեջ հղում անի դատավճռին կամ դատարանի որոշմանը կամ ձերբակալման կարգադրագրին՝ նշելով տվյալ անձի հանձնման համար հարցում անելու և հանձնման փաստաթղթերը անհապաղ հայցվող Պայմանավորվող կողմին տրամադրելու մասին:
3) Կալանավորված անձը ազատ կարձակվի, եթե նշված անձի կալանավորման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, հանձնման վերաբերյալ հարցումը չստացվի: Սա հայցող Պայմանավորվող կողմին չի արգելում իր հարցումն ավելի ուշ ներկայացնել և չի խանգարում հանձնել հանձնման ենթակա անձին: