Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Տարանցում

1) Հանձնման հետ կապված իրենց ներքին կանոններին ու կանոնակարգերին, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է թույլատրի իր տարածքով այն անձի տարանցումը, որը մյուս Պայմանավորվող կողմին է հանձնվել երրորդ պետության կողմից։

2) Տարանցման թույլտվության համար հարցումը պետք է ուղեկցվի սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերով և կազմված լինի նշված հոդվածով սահմանված կարգով։

3) Ամեն դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կհամակարգեն տարանցման ձևը, ուղին և այլ պայմանները։

4) Եթե հանձնման ենթակա անձը Պայմանավորվող կողմի տարածքից տարանցում պետք է կատարի օդային տրանսպորտով՝ առանց այդ տարածքում վայրէջք կատարելու, ապա տվյալ Պայմանավորվող կողմից թույլտվություն վերցնելու անհրաժեշտություն չկա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։