Հոդված 8
Հոդված 8
Հանձնումը հետաձգելը, ժամանակավոր փոխանցումը
1) Հանձնման հարցման վերաբերյալ որոշում կայացնելիս հայցվող Պայմանավորվող կողմը կարող է տվյալ անձի հանձնումը հետաձգել այնպիսի հանցագործության հետ կապված քննություն իրականացնելու նպատակով, որը այլ է, քան հանձնման համար հարցում արված հանցագործությունն է:
2) Հանձնումը հետաձգելու փոխարեն հայցվող Պայմանավորվող կողմը կարող է հայցվող անձին ժամանակավոր փոխանցել մյուս Պայմանավորվող կողմին՝ հիմք ընդունելով սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածում նշված իրավասու մարմինների միջև համաձայնեցված ժամկետները և պայմանները: